211652_close_icon
views-count3472 դիտում article-date 11:52 03-10-2017

Արմավիրի և Արագածոտնի մարզերում ԱԻՆ հակակարկտային կայանքներից կատարվել է 2451 կրակոց

Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:54-ից մինչև ժամը 13:59-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 4 կայանքներից Արագածոտնի մարզի Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 205 կրակոց: *** Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:08-ից մինչև ժամը 13:32-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Երվանդաշատ, Արտամետ, Վանանդ, Շենիկ, Կողբավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2246 կրակոց: *** Ընդամենը թվով 24 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել է 2451 կրակոց:

Նմանատիպ նյութեր