211652_close_icon
views-count7625 դիտում article-date 11:26 03-10-2017

Լաս Վեգասի հրաձիգը միայնակ է գործել. ոստիկանություն

Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն հայտարարել է, որ նախօրեին մարդկանց բազմության վրա կրակ բացած Սթիվեն Փեդդոքը համախոհ չի ունեցել, հաղորդել է CNN-ը։ «Ներկա դրությամբ մեր կարծիքն այն է, որ նա հանցագործությունը միայնակ է կատարել»,-ասել է նա և հավելել, որ դեռևս չեն պարզվել դրդապատճառները։ Լաս Վեգասի ոստիկանությանը Փեդդոքը հայտնի էր որպես խելագար, ատելությամբ լի անձնավորություն։ Հիշեցնենք, որ նախօրեին 64-ամյա ամերիկացին Լաս Վեգասում անցկացվող «Route 91» երաժշտական փառատոնի ժամանակ հյուրանոցի իր համարից կրակոցներ է արձակել հավաքվածների վրա, ինչի հետևանքով զոհվել է 59, վիրավորվել՝ 527 մարդ։

Նմանատիպ նյութեր