211652_close_icon
views-count11883 դիտում article-date 18:16 02-10-2017

Զապորոժյեում մահափորձ են կատարել տեղի հայերի միության ղեկավարի նկատմամբ

Ուկրաինայի Զապորոժյե քաղաքում մահափորձ են կատարել «Զապորոժյեի մարզի հայերի միություն» կազմակերպության ղեկավար Արտաշես Սարգսյանի նկատմամբ: Այս մասին հայտնում է  [url=http://golos.zp.ua/proisshestvija/113008/v-zaporozhe-soversheno-pokushenie-na-zhizn-glavarja-opg-artashi]Голос Запорожья[/url]-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին՝ առավոտյան Շևչենկոյի փողոցում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ հոգի վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել կամ Ա. Սարգսյանը, կամ նրա թիկնապահը: Այս պահին վերջինը գտնվում է հիվանդանոցում: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Պարզվում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:  

Նմանատիպ նյութեր