211652_close_icon
views-count1824 դիտում article-date 17:44 05-05-2014

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ վրեժխնդրությունից դրդված են մահափորձ կատարել

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Ասկերան քաղաքի բնակիչ Վիտալի Բալասանյանի սպանության փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, որի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Արա Ավետյանին և Սերգեյ Հարությունյանին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ ԼՂՀ դատախազությունից: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, վրեժիշարժառիթով, պայթուցիկ սարքի օգտագործմամբ Վիտալի Բալասանյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 2013թ. սկզբներից մինչև կեսերն ընկածժամանակահատվածում Արա Ավետյանը Սերգեյ Հարությունյանից ապօրինի կերպով անհատույցձեռք է բերել վերջինիս կողմից նախապես խոստացված ռազմամթերք հանդիսացող, յուրաքանչյուրը 200 գրամանոց երեք հատ փշրտող պայթուցիկ նյութ` տրոտիլայինպայթաղյուսներ, մեկ հատ գործարանային արտադրության «ЭД-З-Н» տեսակիէլեկտրադետոնատոր, 4 հատ 7.62 մմ, 41 հատ 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտ,բարակ հաղորդալարեր, ինչպես նաև մեկ հատ «Վիվա Սել ՄՏՍ» օպերատորի կողմիցսպասարկվող հեռախոսահամար և մինչև դեկտեմբերի վերջը Ասկերանի շրջանի Այգեստանգյուղում տեղակայված` իրեն պատկանող «Վան» ՍՊ ընկերության արտադրամասում, Սերգեյ Հ արությունյանից նախկինում տրված խորհուրդներով ու ցուցումներով ապօրինի կեպով պատրաստել է բջջային հեռախոսազանգի միջոցով հեռակառավարման եղանակով գործող ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ապօրինի կերպով պահելով` 2013թ. դեկտեմբերի 29-ին, ժամը19.00-ի սահմաններում, Սերգեյ Հարությունյանի կողմից շահագործվող «ԲՄՎ» մակնիշի 20 ււ 166պետհամարանիշի ավտոմեքենայով, վերջինիս վարմամբ, իր հանցավոր մտադրությունը իրականացնելու նպատակով ապօրինի կերպով փոխադրել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյանփողոցի թիվ 70 «դ» հասցեում տեղակայված «ԱՆՏ» ՍՊ ընկերությանը պատկանող «Ուռենի» ռեստորանի ավտոկայանատեղում կայանված` Վիտալի Բալասանյանի կողմից շահագործվող «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 45 ՏԼ 045 պետհամարանիշի ավտոմեքենայի մոտ, այնուհետև պայթուցիկ սարքին նախապես ամրացված մագնիսով այն տեղադրել է ավտոմեքենայի առջևի աջանվաթևի տակ` նպատակ հետապնդելով իր մոտ նախապես պահվող բջջային հեռախոսով պայթուցիկ սարքին միացված բջջային հեռախոսին հեռախոսազանգ կատարելու միջոցով, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում ավտոմեքենան պայթեցնելու եղանակով,դիտավորությամբ կյանքից զրկել Վիտալի Բալասանյանին: Իր կամքից անկախ հանգամանքներով, սակայն, հանցանքն ավարտին չի հասցվել` Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդնրբանցքի 7-րդ հասցեում տեղակայված «Ավտոսերվիս» ՍՊ ընկերության տարածքում ՎիտալիԲալասանյանի կողմից ավտոմեքենայով հետադարձ մանևրելու ընթացքում պայթուցիկ սարքըընկնելու հետևանքով: Հիշյալ քրեական գործը 05.05.2014թ. մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Հ.Գ . Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր