211652_close_icon
views-count5002 դիտում article-date 15:32 02-10-2017

Լաս Վեգասում կրակոցների զոհերի թիվը հասել է 20-ի. վիրավորվել է 100-ից ավելի մարդ

Ամերիկյան Լաս Վեգաս հայտնի ժամանցային քաղաքում գործող Mandalay Bay խաղատան տարածքում հրազենից կրակոցներից զոհվածների թիվն ավելացել է, հաղորդում է Ria Novosti-ն։ Լաս Վեգասի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոյի խոսքով՝ այս պահին կա 20-ից ավելի զոհ, վիրավոր է 100-ից ավելի մարդ։ Զոհվել է նաև ոստիկանության 2 աշխատակից, ովքեր այդ պահին գտնվել են ոչ ծառայության մեջ։ Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին, ով, պարզվել է, որ տեղաբնակ է։ Նրա ինքնությունը ճշտվել է, սակայն անունը իշխանությունները չեն հրապարակում՝ ելնելով հետաքննության շահերից;

Նմանատիպ նյութեր