211652_close_icon
views-count3899 դիտում article-date 23:23 30-09-2017

Տապալվել է ահաբեկիչների արշավանքը դեպի Սիրիայի արևմուտք և արևելք

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ներկայումս սիրիական բանակը, ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը: Այս մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կանաշենկովը ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի արևելքում և արևմուտքում «Ջաբհադ ան-Նուսրա» և ԻՊ ահաբեկչական խմբավորումների արշավանքի փորձերը անհաջողության են մատնվել: «Ան-Նուսրա և ԻՊ ահաբեկչական խմբավորումները կրել են ամենամեծ կորուստները վերջին մի քանի ամիսների ընթացում»,- հայտարարել է Կանաշենկովը:

Նմանատիպ նյութեր