211652_close_icon
views-count3645 դիտում article-date 15:55 25-05-2017

Մինչև Արևմուտք-Արևելք գործընկերություն չհաստատվի, աշխարհում անվտանգություն և կայունություն չի լինի. Յուրի Խաչատուրով

Աշխարհում անվտանգություն և կայունություն ապահովել չի հաջողվի, մինչև Արմուտք-Արևելք հարաբերություններում չստեղծվի գործընկերային մթնոլորտ: Այդ մասին [url=http://tass.ru/mezhdunarodnaya-panorama/4280151]tass[/url]-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: «Ներկայում գոյություն ունեն ընդհանուր մարտահրավերներ և անվտանգության սպառնալիքներ, որոնց հաղթահարման հարցում միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կառուցողական գործակցությունը գոյություն ունեցող աշխարհակարգը կդարձնի առավել անվտանգ և կայուն: ՀԱՊԿ-ն ձգտում է նման գործակցության հաստատման»,- ասել է Յուրի Խաչատուրովը: «Սակայն այդ հարցերի վերաբերյալ մեր մի շարք գործընկերների մոտեցումներում, մեր կարծիքով, պահպանվում են գլոբալ առճակատման տարիների հնացած կարծրատիպերը: Ակնհայտ է, որ մինչև աշխարհը չհասնի Արևմուտք-Արևելք հարաբերություններում գործընկերության մթնոլորտի ստեղծմանը , մեզ չի հաջողվի լիակատար անվտանգություն և կայունություն ապահովել»,- հավելել է նա:

Նմանատիպ նյութեր