211652_close_icon
views-count2933 դիտում article-date 12:31 30-09-2017

Սիրիական բանակը կանխել է ԻՊ-ի գրոհը Դեյր ազ-Զոր տանող հիմնական ճանապարհի վրա

Սիրիայի կառավարական զորքերին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը Դեյր ազ-Զոր-Պալմիրա ավտոմայրուղու վրա, որը Դեր Զոր տանող հիմնական ճանապարհն է, հաղորդում է Ria Novosti-ն։ «Գրոհայինները փորձել են կտրել մայրուղին Աշ-Շուլիա բնակավայրի մոտակայքում, որն ընկած է Դեյր ազ-Զորի և Աս-Սուխնեի միջև։ Դաժան մարտերի արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել և նահանջել»,-ասել է շտաբի աղբուրներից մեկը։ Նշված մայրուղիով ամեն օր սննդով ու դեղորայքով բարձված ավտոշարասյուներ են անցնում։

Նմանատիպ նյութեր