211652_close_icon
views-count4400 դիտում article-date 16:51 29-09-2017

Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են

Ուկրաինայում այսօր ուսումնարմարզայն թռիչք իրականացնելու ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Ria Novosti-ն։ Դեպքը տեղի է ունեցել Խմելնիցկի քաղաքից փոքր հեռավորության վրա։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները։ «Այսօր ժամը 12։20-ի սահմաննեչւմ ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է կապը L-39 ինքնաթիռի հետ։ Աղետի հետևանքով երկու օդաչուները զոհվել են, պատճառները ճշտվում են»,-ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոման Յուրչիլոն։

Նմանատիպ նյութեր