211652_close_icon
views-count9748 դիտում article-date 11:25 29-09-2017

Էրդողանը Վաշինգտոնին առաջարկել է ամերիկացի հոգևոր հովվին փոխանակել Գյուլենի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնին առաջարկել է արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, դրա դիմաց խոստանալով արտահանձնել թուրքական բանտում ազատազրկում անցկացնող ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին, հաղորդում է Reuters-ը։ Բերնսոնը և նրա կինը ձերբակալվել են 2016 թվականի հոկտեմբերին՝ «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք հանդիսանալու համար»։ Բրենսոնի կնոջն ավելի ուշ ազատ էին արձակել, իսկ Բրենսոնին մեղադրել էին Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Նմանատիպ նյութեր