211652_close_icon
views-count18030 դիտում article-date 22:55 27-09-2017

Լևո՛ն ջան, հիանում ենք քեզանով, կեցցե՛ս. վարչապետի շնորհավորանքը՝ Լևոն Արոնյանին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հիացմունքն է արտահայտել Լևոն Արոնյանի նկատմամբ՝ շախմատի աշխարհի Գավաթի խաղարկությունում նրա հաղթանակի կապակցությամբ: «2 տարի անց կրկին դառնալ աշխարհի գավաթակիր… Լևո՜ն ջան, հիանում ենք քեզանով։ Այս խաղի հանդեպ ցուցաբերած քո վճռականությունն ու հավասարակշռվածությունը հրաշալի օրինակ և ոգեշնչման աղբյուր է երիտասարդ հայ շախմատիստների համար։ Դու ևս մեկ անգամ բարձր պահեցիր մեր երկրի անունն ու ստիպեցիր բոլորիս լցվել հպարտության զգացումով։ Կեցցե՜ս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։

Նմանատիպ նյութեր