211652_close_icon
views-count4306 դիտում article-date 10:46 27-09-2017

Երևանը Թբիլիսիի միջոցով մեսիջներ է փոխանցել ՆԱՏՕ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություն է իրականացնելու Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում: Պլանավորված է այդ զորավարժությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սա­կայն դրա մասի, կարծես թե, հնչում է առաջին անգամ: Այսպես թե այնպես, Բաղրամյան վարժա­րանում հոկտեմբերին անցկաց­վող զորավարժությունը բավա­կան ուշագրավ է տարածաշրջա­նում տեղի ունեցող ռազմաքաղա­քական դինամիկ գործընթացնե­րի ֆոնին: Այստեղ, իհարկե, առաջին հեր­թին զուգահեռներ են անցկացվում Վրաստանում ընթացած ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, որոնք մի քանի շաբաթ տարբերությամբ անցկացվեցին հարևան երկրում: Դրանցից առաջինին մասնակցեց նաև Հայաստանը, իսկ ահա երկրորդի շուրջ ստեղծեց «մասնակցության ոդիսական», երբ այդպես էլ հստակ պարզ չե­ղավ, թե ի վերջո Երևանը նախ որոշել էր մասնակցել, հետո չեղարկել է այն, թե չէր մասնակցելու հենց սկզբից: Հատկանշականն այն է, որ առաջին զորավարժու­թյանը մասնակցելուց հետո ռու­սական մամուլում հրապարակվե­ցին դժգոհություն արտահայտող հոդվածներ, իսկ հետո տեղի ունե­ցավ օգոստոսի 23-ի հանդիպումը Սոչիում՝ Պուտին-Սարգսյան, որից հետո սեպտեմբերի 3-ին մեկնարկած զորավարժությանը Հայաս­տանը չմասնակցեց: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գե­ներալ Սիդորովը հայտարարել է, որ զորավարժությունն ուղղված չի լինելու երրորդ կողմի դեմ, սակայն Վրաստանում ՆԱՏՕ-ի կրկնակի զորավարժությունից հետո Հա­յաստանում ՀԱՊԿ-ի լայն զորավարժությունը կարող է դիտվել ՀԱՊԿ պատասխանը ՆԱՏՕ-ին: Սա, իհարկե, առանձնահատուկ դիմակայության նախադրյալ չէ, սակայն պատահական չէ նաև, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սրահներում Հայաս­տանի արտգործնախարար Նալբանդյանը հանդիպել էր Վրաստանի արտգործնախարար Ջանելիձեին, որին մի քանի շաբաթ առաջ էր ընդունել Երևանում: Իսկ նախօրեին էլ Հայաստանի ԱԺ նախագահն է այց կատարել Թբիլիսի: Չի բացառվում, որ պաշտոնական Երևանը կանխավ փորձում է Թբիլիսիին հավաստիացնել, որ ՀԱՊԿ զորավարժությունը չի կարող Վրաստանի համար տագնապի առիթ լինել և այդ առումով Հա­յաստանը թույլ չի տա թիկունքից հարված Վրաստանին: Բանն այն է, որ պաշտոնական Թբիլիսին բավականին զգայուն է Հայաստանում ռուսական ռազ­մական ներկայության և ակցիա­ների նկատմամբ: Դրա հետ մեկ­տեղ Երևանն, ըստ երևույթին, Թբիլիսիի միջոցով փորձում է մեսիջներ փոխանցել նաև ՆԱՏՕ-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ զորավար­ժության առումով Հայաստանին «ճիշտ հասկանալու» համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր