8353 դիտում
20:12 17-10-2017
Որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյան
«ԵՄ-Հայաստան համաձայնագրի փաստաթղթի հրապարակումը եղել է համաձայնեցված»,- այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ես այստեղ որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում: Կողմերը քննարկումների փուլում էին գտնվում, և երբ վերջնական համաձայնության եկան, թե ինչ տեսք այն պետք է ունենա, բոլոր հնարավոր հարցերը վերացան և այդ ժամանակ էլ հրապարակվեց»,- ասաց նախարարը՝ հորդորելով գաղտնիքներ չփնտրել:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` իրականացնելու համաձայնագրում նշված բարեփոխումները:
Անդրադառնալով ատոմային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության խնդրին, նախարարը նշեց, որ էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում և փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը:
«Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասաց նախարարը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ:
Նմանատիպ նյութեր
3720 դիտում
14:03 05-10-2018
Գագիկ Ծառուկյանը մի քանի հստակ մեսիջներ ուղղեց Նիկոլ Փաշինյանին. Մենուա Հարությունյան
2952 դիտում
22:16 21-11-2015
Տեսահսկող սարքեր. գայթակղություններ և բացահայտումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
748 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
685 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը
979 դիտում
11:18 25-01-2025
Կիբեռմարտահրավեր. ներդրումային խարդախություններ. ՆԳՆ-ն զգուշացնում է