211652_close_icon
views-count5934 դիտում article-date 09:50 27-09-2017

Տարոն Մարգարյանը ռուս գործընկերոջը 580.800 դրամով 4 կոնյակ է նվիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տպավորություն է, թե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կյանք չունի առանց կոնյակի: Յուրաքանչյուր տարի քաղաքապետարանը պետական միջոցներից միլիոնավոր դրամներ է ծախսում կոնյակ գնելու համար: Դրանք գնվում են նվիրելու կամ էլ խմելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Արամ Տեր-Վարդանյանի հետ և գնել 4 հատ «Արենի» կոնյակ: Բայց ուշագրավը գինն է. քաղաքապետարանը մեկ կոնյակը ձեռք է բերել 145 հազար 200 դրամով` ընդհանուր 4 կոնյակի համար վճարելով 580 հազար 800 դրամ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դրանք նախատեսված են եղել «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառման համար: Ենթադրվում է՝ ռուս գործընկերոջը «թանկանոց» կոնյակներ է նվեր տարել քաղաքապետը, որ ջերմ վերաբերվեն պատվիրակությանը: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ ընդդիմադիրները բարձրացրել էին այս հարցը, բայց պարոն Մարգարյանն այդպես էլ հստակ պարզաբանում չէր տվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր