211652_close_icon
views-count5780 դիտում article-date 13:05 25-09-2017

Արցախում կայացավ ԶԼՄ-ների միջազգային ֆուտբոլային մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի լրագրողների ֆուտբոլի հավաքականի հաղթանակով ավարտվեց Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև անցկացված միջազգային մրցաշարը: Մրցումները իրականացվել էին է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված էին Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին: Մրցաշարին աջակցում էին նաևԱրցախի Հանրապետության նախագահն և կառավարությունը, ինչպես նաև «Արցախբանկ» ՓԲԸ, «Արցախ բրենդի կոմպանի» և «Սիլ Մաազա» ընկերությունները: Կազմակերպիչն էր՝ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Մրցաշարին մասնակցում էին 5 ֆուտբոլային թիմեր. Ռուսաստանի միացյալ հավաքականը, որը կազմված էր Վոլգոգրադ և Բրյանսկ քաղաքների լրագրողներից, Ջավախքը (Վրաստան), Հայաստանի լրագրողների հավաքականը և Արցախը: Մրցաշարը անցավ մեկ օրվա ընթացքում և քանի որ խաղերը կրում էին սիրողական բնույթ, որոշված էր ամեն մի խաղակեսի սահմանել 10 րոպե իսկ ընդհանուր տևողություն 20 րոպե: Պետք է նշել, որ արցախցիների մոտ մրցաշարը առաջացրել էր մեծ հետաքրքրություն՝ Ստեփանակերտի Շահումյանի անվան 10 հազարանոց կենտրոնական մարզադաշտը, որտեղ անցնում էին մրցումները, գրեթե լի էր երկրպագուներով: Իսկ պատանի արցախցի ֆուտբոլիստները շտապում էին ինքնագրեր վերցնել մասնակիցներից: Բացմանը ներկա էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս սրբազան Պարգևը, ԼՂՀ-ի ԱԺ-ի նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրիյանը և այլ պաշտոնական անձինք: Բոլոր թիմերը խաղացին մեկը մյուսի հետ և հաղթող ճանաչվեց լավագույն արդյունք ցույց տված Արցախի հավաքականը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ջավախքի և Ռուսաստանի լրագրողները, իսկ Հայաստանը կիսեց 4-5 տեղերը Ուկրաինայի թիմի հետ: Մրցանակաբաշխությունը և եզրափակիչ ընթրիքը տրվեց նախագահ Բակո Սահակյանի կողմից: Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օդեսայից (Ուկրաինայից) ժամանած լրագրող Ռուսլան Միխայլևսկին, պաշտպան՝ Կարեն Պետրոսյանը (ԼՂՀ), կիսապաշտպան՝ Տիգրան Հովհաննիսյանը (Հայաստանից), հարձակվող՝ Գուրգեն Գաբրիելյանը (Ջավախքից), ռմբարկուն՝ 10 գոլ խփած Արարատ Ղազարյանը (ԼՂՀ): Մրցաշարի կազմակերպիչ, ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց. «Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապը Արցախի և միջազգային մամուլի ներկայացուցիչների միջև, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու և լինելու իր երկրի ճակատագրի տերը»: Սա արդեն 2-րդ միջազգային ֆուտբոլային մրցաշարն է ԶԼՄ-ների միջև, որը անցկացվում է Արցախի հանրապետությունում: Առաջին անգամ այսպիսի մրցաշար ԱԹԱ-ն կազմակերպեց 2009 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր