211652_close_icon
views-count12691 դիտում article-date 11:19 25-09-2017

Բենզեման ավտովթարի է ենթարկվել

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Մադրիդում ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել: Ֆրանսիացին Audi RS6 մակնիշի մեքենայի ղեկին է եղել, երբ ետևից մեքենային հարվածել է Nissan Note-ը: Վարորդները չեն տուժել, երկուսն էլ սթափ են եղել: Բենզեման առաջին անգամ չէ, որ ՃՏՊ-ի մասնակից է դառնում: Այս տարվա սկզբում նա կարիբյան Ռեյունյոն կղզում նմանատիպ պատահարի էր ենթարկվել: 2013-ին ոստիկանությունը նրան կանգնեցրել էր առանց վարորդական իրավունքի մեքենան վարելու համար: Իսկ 2009-ին, «Լիոնից» «Ռեալ» տեղափոխվելուց հետո նա Մադրիդում մեքենայով հարվածել էր բետոնե հենասյունին:

Նմանատիպ նյութեր