211652_close_icon
views-count6880 դիտում article-date 17:19 24-09-2017

Իրանը խզել է օդային հաղորդակցությունը Իրաքյան Քրդստանի հետ

Իրանի և Քրդական ինքնավարության միջև օդային հաղորդակցությունը դադարեցված է Բաղդադի պահանջով։ Այդ մասին հայտնել է Fars Nes հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Քրդստանում տեղի է ունենալու անկախության հարցով հանրաքվե, որին կտրականապես դեմ են հանդես եկել ինչպես Իրաքը, այնպես էլ մի քանի պետություններ։ Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ հանրաքվեի անցկացումը կարող է վտանգել Իրաքի հետ անվտանգության ոլորտին վերաբերող բոլոր համաձայնագրերը և հանգեցնել պետական սահմանի փակմանը։

Նմանատիպ նյութեր