211652_close_icon
views-count2955 դիտում article-date 10:43 24-09-2017

Գերմանիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Գերմանիայում այսօր՝ սեպտեմբերի 24-ին, խորհրդարանական ընտրություններ են անցկացվում և քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` ընտրական տեղամասերը բացվել են տեղական ժամանակով 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 18:00-ին: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ կհայտնվեն exit poll-երի՝ ընտրատեղամասերից դուրս գալիս ընտրողների հարցումների արդյունքները: Քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփումն առցանց-ռեժիմով կանցկացվի Գերմանիայի համերկրային ընտրական կոմիտեի ինտերնետ-կայքում: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կլինեն սեպտեմբերի 25-ի առավոտյան: Ընտրություններից 30 օր անց պետք է տեղի ունենա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմակերպական նիստը և դրանով ընտրությունների վերջնական արդյունքները կհամարվեն հաստատված:

Նմանատիպ նյութեր