4392 դիտում
22:08 22-09-2017
Քննարկվել են էներգետիկ ծրագրերում Ասիական զարգացման բանկի մասնակցության հնարավորությունները
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձել են «Շնող ՀԷԿ»-ի կառուցման, բարձրավոլտ էլեկտրական ցանցերում իրականացվող ներդրումային ծրագրերին։ Շեյն Ռոզենթալը նախարարին տեղեկացրել է, որ օրերս Հայաստանի ներդրողների ակումբի հետ քննարկել է «Շնող ՀԷԿ»-ի ծրագիրը և դրա իրականացմանը ԱԶԲ-ի մասնակցության հնարավորությունը։
Խոսելով Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու կառավարության վերջերս ընդունած որոշման մասին` Աշոտ Մանուկյանը ներկայացրել է դրա նպատակներն ու նշանակությունը։
Կարևորվել է ինչպես Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման, այնպես էլ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության 6 ենթակայանների արդականացման և տեխնիկական վերազինման խնդիրը՝ տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման համատեքստում։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող կառավարման ավտոմատացված ու տվյալների հավաքագրման ընդլայնման SCADA համակարգի ներդրման ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները:
[b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1157 դիտում
23:08 25-01-2019
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
535 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
514 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր