1505 դիտում
23:08 25-01-2019
Ասիական զարգացման բանկի հետ քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի(ԱԶԲ) պատվիրակության հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագրերը ևհամագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում։
Նախարարը Ասիական զարգացման բանկի վենչուրային գծով խորհրդատու Կլաուս Ֆելսինջերի հետ քննարկել է զբոսաշրջային տեղեկատվական հարթակ ստեղծելու հեռանկարը։ Տիգրան Խաչատրյանը նշել է․«Զբոսաշրջության ոլորտը մեր առաջնահերթություններից է և տնտեսական գործունեության այնպիսի տեսակն է, որտեղ օգուտներն առավել ներառականորեն բաշխվում են բոլոր դերակատարների միջև»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ զբոսաշրջության ոլորտում տեխնոլոգիական, նորարարական մոտեցումները կարող են բարձրացնել ոլորտի մրցունակությունը, մատուցվող ծառայությունների որակը և մատչելիությունը:
Քննարկվել են նաև զբոսաշրջային տեղեկատվության բովանդակությանն առնչվող խնդիրները,ինչպես նաև Armenia.Travelկայքին վերաբերող հարցեր։
Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ոլորտի զարգացման մեխանիզմներ մշակելու և կիրարկելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
1098 դիտում
21:10 24-11-2022
Քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ընթացիկ ծրագրերը, նախանշվել՝ համագործակցության նոր հնարավորությունները
4626 դիտում
22:08 22-09-2017
Քննարկվել են էներգետիկ ծրագրերում Ասիական զարգացման բանկի մասնակցության հնարավորությունները
Այս բաժնից
301 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
901 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
493 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում