211652_close_icon
views-count2210 դիտում article-date 16:43 21-09-2017

Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում

Սեպտեմբերի 19-ին Մինսկ քաղաքի Բարեկամության տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին նվիրված երեկո, որը կազմակերպվել էր Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության կողմից՝ «Օտար երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական հասարակություն» հասարակական կազմակերպության և հայ համայնքի հետ համատեղ: Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի ղեկավարությունը, բելառուսական մտավորականության ներկայացուցիչներ և ուսանողներ: Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը իր ելույթում նշեց, որ դժվարագույն պայմաններում, հաղթահարելով բազում մարտահրավերներ, նորանկախ Հայաստանի Հանրապետությունը լուրջ առաջընթաց է արձանագրել ժամանակակից ժողովրդավարական պետության կառուցման գործում: Միջոցառմանը հանդես եկան «Նաիրի» և «Էրեբունի» համույթները, ինչպես նաև հայկական կիրակնօրյա դպրոցի սաները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր