4531 դիտում
11:57 21-09-2017
Հայ գործարարներն ավելացնում են «Made in Armenia»-ի արտահանման ծավալները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է մի խումբ հայ գործարարների, այդ թվում՝ ժամանած Կրասնոդար քաղաքից: Ռուսաստանի Կրասնոդարի մարզի հայ համայնքի ղեկավար Ռազմիկ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և նշել, որ պետության աջակցությունը գործարարների համար շատ ոգևորիչ է:
Համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Մուրադյանը նախարարին տեղեկացրել է, որ տեղի գործընկերների հետ համատեղ ջանքերով գործարարները այս տարի շուրջ 4.4 մլն դոլարի 620 տեսակի հայկական արտադրանք ենք արտահանել Կրասնոդար: Նախատեսում են թիվը հասցնել 5 միլիոնի: Հաջորդ տարվա համար գործարարները մտադիր են 7.5 մլն դոլարի “Made in Armenia” արտադրանք արտահանել:
Կրասնոդարի բնակիչների համար արտահանվում են վերամշակված սնունդ, հայկական պահածոներ, մուրաբաներ, խմիչքներ, հյութեր և այլն:
Հանդիպման մասնակիցները նախարարի հետ քննարկել են արտահանմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ արտահանման ապագովագրության վերաբերյալ: Գործարարները նշել են նաև, որ լիարժեք օգտվում են արտահանողների համար նախատեսված պետական աջակցության գորիքակազմից:
Սուրեն Կարայանը նախարարության համապատասխան ստորաբաժումներին հանձնարարել է մշտական կապի մեջ լինել գործարարների հետ՝ վերջիններիս խնդիրների առկայության դեպքում դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
10726 դիտում
21:00 01-11-2019
Համաշխարհային բրենդերը՝ Made in Armenia մակնշմամբ. Հայաստանում բացվեց կարի 4 խոշոր ֆաբրիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
607 դիտում
12:19 26-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
406 դիտում
11:52 26-04-2024
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)