211652_close_icon
views-count1882 դիտում article-date 11:00 21-09-2017

Արմավիրի մարզում ԱԻՆ 116 հակակարկտային կայանքներից 15.341 կրակոց է կատարվել

Ընդամենը թվով 116 հակակարկտային կայանքով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 15341 կրակոց: Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Սեպտեմբերի 21-ին, ժամը 05:21-ից մինչև 06:17-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 69 կայանքից Արմավիրի մարզի Վանանդ, Արտամեդ, Տալվորիկ, Նոր Կեսարիա, Շենավան, Բերքաշատ, Արգավանդ, Փշատավան, Ջանֆիդա, Նալբանդյան, Այգեշատ, Ամասիա և Տանձուտ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 8241 կրակոց: *** Սեպտեմբերի 20-ին, ժամը 22:32-ից մինչև 23:02-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 47 կայանքից Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Վանանդ, Տալվորիկ, Գետաշեն, Շենավան, Բերքաշատ և Նալբանդյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 7100 կրակոց:

Նմանատիպ նյութեր