211652_close_icon
views-count87156 դիտում article-date 20:01 20-09-2017

Երևանցի 45-ամյա տիկինը Վայոց Ձորի մարզի մի ամբողջ գյուղի խաբել է՝ տանելով նրանց գառներն ու եղջերավոր անասունները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Վայոց Ձորի մարզում մի շարք խարդախություններ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Եղեգիս գյուղի բնակիչ, 35-ամյա Սեյրան Պողոսյանը և հայտնել, որ այս տարվա հունիսին մի աղջիկ, իր վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ իրենից պարտքով գնել է 1 հատ գառ և խոստացել, որ ժամեր անց կվճարի, սակայն մինչև այժմ այդ աղջիկը 25 հազար դրամը չի վճարել: Եղեգնաձորի ոստիկանները պարզել են, որ այդ աղջիկը Երևան քաղաքի Զավարյան փողոցի 57/19 շենքի բնակիչ, 45-ամյա Աննա Հարությունյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ վերջինս նաև նույն եղանակով խաբել է Եղեգիս գյուղի բնակիչ, 40-ամյա Հակոբ Աբրահամյանին՝ նրանից խաբեությամբ վերցնելով 3 հատ գառ՝ պատճառելով 85 հազար դրամի վնաս: Ա. Հարությունյանը խաբեությամբ նաև տիրացել է նույն գյուղի բնակիչ, 52-ամյա Մանվել Սահակյանի 3 գառներին, վերցրել և մինչև օրս չի վճարել նրան 95 հազար դրամ: Նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Գագիկ Սանդրոսյանից Ա. Հարությունյանը խաբեությամբ գնել է 5 հատ գառ՝ պատճառելով 120 հազար դրամի վնաս՝ նրան էլ է խոստացել, որ կվճարի, սակայն Ա. Հարությունյանը հօդս է ցնդել: Վերջինս կասկածվում է նաև նույն գյուղի բնակիչ, 57-ամյա Եղիա Սարգսյանից խաբեությամբ 5 հատ մանր եղջերավոր անասուններ վերցնելու մեջ: Այս դեպքում Ա. Հարությունյանը Ե. Սարգսյանին մինչև օրս չի վճարել 160 հազար դրամը: Նույն եղանակով Ա. Հարությունյանը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Հարություն Սարգսյանից վերցրել է 8 հատ ոչխար՝ պարտավորվելով, որ նույն օրը կվճարի, սակայն մինչև օրս 290 հազար դրամը չի վճարել: Նույն գյուղի բնակիչ, 48-ամյա Հասմիկ Հակոբյանից էլ Ա. Հարությունյանը խաբեությամբ տիրացել է 6 հատ գառանը՝ նրան չվճարելով 174 հազար դրամ: Նույն գյուղի 53-ամյա բնակիչ, Ավետիք Սարգսյանն էլ, հավատալով Ա. Հարությունյանի խոսքերին, նրան է տվել 3 հատ գառ, ով պարտավորվել է նույն օրը 87 հազար դրամը վճարել, սակայն այստեղ էլ է խաբել: Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Ա. Հարությունյանի զոհերի թիվը հնարավոր է ավել լինի, ինչի առթիվ էլ հետաքննությունը շարունակվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածներից Ս. Պողոսյանը աշխատում է «Սուրբ աղբյուր» հիդրոէլեկտրակայանում, իսկ մնացած տուժածները իրենց ընտանիքի հոգսերը հոգում են գյուղատնտեսական աշխատանքներ կատարելով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր