211652_close_icon
views-count4744 դիտում article-date 09:32 20-09-2017

Հետը կխոսես, քեզ չի նայում. Կիպրոսահայ գործարարը դժգոհում է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում աշխատող կիպրոսահայ գործարար Հարություն Թամազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժգոհել է ՀՀ իշխանությունների վերաբերմունքից՝ պնդելով, որ դեռ չի նկատում կառավարության հայտարարած ներդրումների քաղաքականության արդյունքները: Ըստ նրա՝ աշխատելիս յուրաքանչյուր անգամ նոր խոչընդոտների է հանդիպում, հատկապես՝ մաքսավորների հետ շփումներում: «Ասվում է՝ սփյուռքահայե՛ր, եկե՛ք, այստեղ ներդրումներ արե՛ք, լավ, գանք, բայց պետք է պայմաններ լինեն: Ընդհակառակը, երբ գնում եք որևէ մաքսային գրասենյակ, նախ իբրև սփյուռքահայ քեզ երկրորդ դաս կդարձնի: Միգուցե քեզ չի ճանաչում, բայց այն կողմ է դնում քեզ: Ասում է՝ սպասի, հետը կխոսես, քեզ չի նայում: Այսինքն՝ բաներ կան, որ մեզ համար խորթ են»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր