211652_close_icon
views-count4618 դիտում article-date 16:57 19-09-2017

Նոյերն այս տարի այլևս չի խաղա

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հաջող վիրահատության է ենթարկվել Տյուբինգենում՝ ձախ ոտքի վնասվածքի առթիվ: 31-ամյա դարպասապահը մարզման ժամանակ ոտնաթաթի կոտրվածք է ստացել: Այժմ նրա ոտքում հատուկ պլաստին են տեղադրել: «Մեր համար չափազանց ցավալի է, որ Նոյերը նորից վնասվածք է ստացել: Վիրահատությունը հաջող է անցել, և ներկա պահին դա գլխավորն է: Սպասվում է, որ հունվարին նա շարք կվերադառնա իր նախկին մարզավիճակով», ասել է ակումբի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն: Նշենք, որ նախորդ մրցաշրջանի վերջնամասը Նոյերը նույնպես բաց էր թողել վնասվածքի պատճառով, որը ստացել էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում՝ «Ռեալի»հետ խաղում (2:4):

Նմանատիպ նյութեր