211652_close_icon
views-count3332 դիտում article-date 12:12 19-09-2017

ԱՄՆ-ի Սենատը ընդունել է ռազմական բյուջեն 73 մլրդ դոլարով մեծացնելու օրինագիծը

ԱՄՆ Սենատի անդամների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել երկրի ռազմական բյուջեն 73 մլրդ դոլարով ավելացնելու մասին օրինագծին։ Այդ մասին հայտնում է Deutch Welle-ը։ Օրինագծով սահմանված էր 2018 թվականին 692 մլրդ դոլար հատկացնել ռազմական ծախսերի համար, մինչդեռ 2017 թվականի տարեկան բյուջեն կազմում էր 619 մլրդ դոլար։ Օրինագծին կողմ է քվեարկել 89, դեմ՝ 8 սենատոր։ Գումարի մեծ մասը /մոտ 640 մլրդ դոլար/ կուղղվի Պենտագոնի բյուջեն, ևս 60 մլրդ դոլար կուղղվի ռազմական առաքելությունների իրականացմանը, մեծամասամբ՝ Աֆղանստանում։

Նմանատիպ նյութեր