211652_close_icon
views-count1301 դիտում article-date 13:09 16-12-2022

ԱՄՆ Սենատը հաստատել է 858 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է 2023 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը` 858 մլրդ դոլարի չափով, ինչը 45 միլիարդով ավելի է այն գումարից, որ նախագահ Ջո Բայդենը պահանջել էր տարվա սկզբին: Հաղորդում է Reuters գործակալությանը:

«Ազգային պաշտպանության լիազորման ակտին» կողմ է քվեարկել 83 օրենսդիր, դեմ՝ 11-ը։ Ավելի վաղ այս նախագիծը հավանության էր արժանացել նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Այժմ պաշտպանական բյուջեի նախագիծը կուղարկվի երկրի նախագահի հաստատմանը. Բայդենի ստորագրությունից հետո այն օրենքի ուժ կստանա:

Օրինագիծը նախատեսում է 858 մլրդ դոլարի ռազմական ծախսեր, այդ թվում՝ զինվորականների աշխատավարձի բարձրացում 4.6%-ով, զենքերի, նավերի և ինքնաթիռների ձեռքբերում: Փաստաթղթով նախատեսվում է անվտանգության ոլորտում աջակցություն հատկացնել Ուկրաինային առնվազն 800 միլիոն դոլարի չափով: Իսկ Թայվանին ամերիկացի օրենսդիրները մտադիր են 5 տարվա ընթացքում մինչև 10 միլիարդ դոլար հատկացնել:

The Hill պարբերականն իր հերթին հայտնում է, որ փաստաթուղթը 6 միլիարդ դոլար հատկացնում է Եվրոպական անվտանգության ապահովման նախաձեռնության համար, որն ուղղված է Ռուսաստանի զսպմանը:

Նմանատիպ նյութեր