211652_close_icon
views-count160152 դիտում article-date 11:45 18-09-2017

Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. «Վիլիս»-ը անտառում վթարի է ենթարկվել, 18-ամյա տղան մահացել է, 25-ամյա եղբայրը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ից 09։00-ն ընկած ժամանակահատվածում ГАЗ 69 մակնիշի 31 ԼՍ 738 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հաղարծին գյուղի վարչական տարածքում՝ Հաղարծին-1 պահաբաժնում դեռևս անհայտ պայմաններում վթարի է ենթարկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 18-ամյա Արտակ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ 25-ամյա Ազատ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդիկ Կոստանյանը։ Փաստի առթիվ Է. Կոստանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը եղբայրներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կողաշրջված ավտոմեքենան ամբողջովին բարձված է եղել նոր կտրված հաստաբուն ծառի կոճղերով։ Իսկ մի քանի ծառեր էլ նոր, թարմ կտրված՝ տապալված էին գետնին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի վարորդի վրա 10 օր առաջ նշված անտառտնտեսության պետը ապօրինի ծառահատման համար վարչական նյութեր էր նախապատրաստել և տուգանել էր 100-150 հազար դրամ։ Այս պահին դեպքի վայրում են նաև «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրեն Արմեն Աբրահամյանն ու Հաղարծնի մասնաճյուղի ղեկավար Արտակ Մանուչարյանը։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր