211652_close_icon
views-count9920 դիտում article-date 18:06 17-09-2017

Գերմանիայի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն` Քյոլնի քրդական ցույցի համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանին և պահանջել բացատրություն տալ Քյոլնիում տեղի ունեցած քրդական հանրահավաքի կապակցությամբ: Այդ մասին գրում է Interfaxs-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը` թուրքական կողմը վրդովված է, որ գերմանական իշխանությունները թույլտվություն են տվել ցույց անցկացնել, որի ընթացքում ակտիվորեն օգտագործվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության խորհրդանիշները: Ցուցարարները նաև պահանջել են ազատ արձակել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, որը 1999 թվականից Թուրքիայում դատապարտվել է ցմահ բանտարկության: Այս կապակցությամբ Անկարան մեղադրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը ահաբեկչության դեմ պայքարին չմասնակցելու համար: Քյոլնի հանրահավաքը տեղի է ունեցել շաբաթ օրը` 25-րդ միջազգային քրդական մշակույթի փառատոնի շրջանակներում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` դրան մասնակցել է շուրջ 10 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր