211652_close_icon
views-count33814 դիտում article-date 15:10 17-09-2017

«Շտուտգարտի» ավագը սարսափելի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Շտուտգարտի» ավագ Կրիստիան Գենտները ծանր վնասվածք է ստացել «Վոլֆսբուրգի» դարպասապահ Կուն Կաստելսի հետ բախման արդյունքում՝ Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի խաղում (1:0): Միջադեպը տեղի է ունեցել խաղավարտից մի քանի րոպե առաջ: Կաստելսը գնդակի համար պայքարում ծնկով հարվածել է Գենտների գլխին: Կիսապաշտպանին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից ու անմիջապես տեղափոխել հիվանդանոց: Բուժզննումը ցույց է տվել, որ Գենտները կոտրել է դիմային մի շարք ոսկորներ, ինչպես նաև ջարդվել է քիթը և ծնոտը: Ֆուտբոլիստը շուտով պետք է վիրահատվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր