211652_close_icon
views-count13266 դիտում article-date 23:10 15-09-2017

Կվիրիկաշվիլին ՄԱԿ-ում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանում ելույթ կունենա սեպտեմբերի 21-ին: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%AB-%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BD%D5%A1%D5%B4%D5%A2%D5%AC%D5%A5%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%BE%D5%AB%D6%80%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B7%D5%BE/]aliq.ge[/url]-ն, հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նյու-Յորք կմեկնի սեպտեմբերի 18-ին: Աշխատանքային այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կվիրիկաշվիլին խոսքով կդիմի նաև «Բաց կառավարման գործընկերության» (OGP-ի) մասնակից բարձրաստիճան պաշտոնյաներին: Հատկանշական է, որ Վրաստանը մեկ տարով կստանձնի OGP-ի ղեկավարությունը: Նշենք, որ «Բաց կառավարման գործընկերությունը» ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: ԲԿԳ հռչակագրում ասվում է, որ այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի այս տարվա նիստի ընթացքում ծրագրվում է շուրջ 172 հարցի քննարկում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանը նախագահում է Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը:

Նմանատիպ նյութեր