211652_close_icon
views-count24592 դիտում article-date 10:15 15-09-2017

Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին հրավիրված է քաղաքական վերնախավը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական էլիտան սեպտեմբերի 16-ին հերթական հարսանիքին կմասնակցի։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքն է: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նորաթուխ փեսացուի՝ Կարեն Կարապետյանի ընտրյալը՝ Լիլիթը, բժիշկների ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Սաֆիսա» հանդիսությունների սրահում։ Հարսանիքին հրավիրված են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Հովիկ Աբրահամյանը, նախկին և ներկա պաշտոնյաներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր