15779 դիտում
09:36 31-08-2017
Մարտուն Գրիգորյանի որդու շքեղ հարսանիքին ներկա է եղել նաև Սերժ Սարգսյանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին, Գյումրիում տեղի ունեցավ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի շքեղ հարսանիքը, որը թերևս, իր տեսակով եզակի էր: Այն քննարկվում է քաղաքի բուժհաստատություններում, խանութներում, երթուղայիններում, իսկ ֆեյսբուքում ակտիվ շրջանառվում են հարսանեկան լուսանկարները: Կայքերն արդեն գրել էին, որ Գրիգորյանի որդին 18 տարեկան է, նրա ընտրյալը` Ռուզաննան, նույնպես: Նրանք միասին սովորում են Շիրակի պետական համալսարանում:
Խոսվում է, որ Գրիգորյանի խնամին իր նման հարուստ չէ, հասարակ ընտանիքից է` հեռու բիզնեսներից ու քաղաքականությունից: Հարսնացուի եղբայրն էլ զբաղվում է սպորտով, վերջերս չեմպիոն է դարձել: Նշենք, որ Կամոն ևս սպորտով է զբաղվել, նա լողի է հաճախել:
Հարսանիքը տեղի է ունեցել Գյումրու «Իմպերիալ» ռեստորանային համալիրում, որը վերջերս է կառուցվել: Գյումրու ամենաշքեղ հարսանյաց սրահն է, այն կապվում է Գյումրու Էլցանցի ՀՀԿ-ական պետի անվան հետ: Հարսանիքի քավորը եղել է Մարտուն Գրիգորյանի կրտսեր քրոջ ընտանիքը, ովքեր բնակվում են Մոսկվայում: Պսակադրությունն էլ տեղի է ունեցել Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Գրիգորյանի որդու հարսանիքին հյուրերի թվում քաղաքական էլիտայի ներկայացուցիչների պակաս չի եղել: Ներկաների թվում եղել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, պատգամավորներ, մարզպետներ, քաղաքապետեր: Մարտուն Գրիգորյանն անգամ իր ընտանեկան ուրախությունը կիսել էր իր աշխատակիցների հետ, հրավիրվածների թվում են եղել նաև Գրիգորյանների բիզնեսներում աշխատող անձիք:
Armtimes.com-ի տեղեկություններով ընդհանուր հյուրերի թիվը եղել է 400-ը: Հյուրերին ուրախացրել են հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները:
Հետաքրքիր է նաև այն, որ Գրիգորյաններն իրենց շքեղ հարսանիքը Գյումրիում են արել` բոլորի աչքի առաջ: Գյումրու այլ պաշտոնյաներ հիմնականում նախընտրում են իրենց նման հարսանիքներն անել արտերկրում, չխոսելով ընդհարապես դրա մասին, երբեմն նաև սպառնալիքներ են հնչեցնում «գաղտնիքը» բացահայտած լրագրողներին, իսկ Մարտուն Գրիգորյանն անգամ այս թեմայով հարցազրույցներ էր տալիս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11890 դիտում
09:01 21-12-2021
ՔՊ-ականները մի լավ քեֆ են արել. ովքեր են ներկա եղել վարչապետի քավոր-պատգամավորի որդու հարսանիքին «Ժողովուրդ»
1612 դիտում
09:25 02-05-2023
Իշխանական էլիտան՝ Վահագն Հովակիմյանի որդու հարսանիքին. ովքեր են ներկա եղել․ «Ժողովուրդ»
4120 դիտում
09:37 02-03-2016
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շքեղ ապարանքը գողացված գազով է տաքացվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1342 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»