211652_close_icon
views-count68884 դիտում article-date 12:04 17-09-2017

Մոսկվայում մինի շրջազգեստով Ալլա Պուգաչովան երգել է Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մոսկվայի 5 աստղանի «Սաֆիսա» ռեստորանի հանդիսությունների սրահում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանյաց շքեղ արարողությունը: Այս մասին հայտնում է [url=https://www.kp.ru/daily/26732.5/3759204/?utm_source=twitter]Комсомольская правда-ն:[/url] [url=https://www.instagram.com/p/BZIkjMMhO-w/?taken-at=215991968]Հանդիսավոր արարողությանը[/url] ելույթ են ունեցել նաև Անդրեյ Մալախովը, Յանա Չուրիկովան, իտալացի հայտնի երգիչ Էրոս Ռամազոտին, Ալլա Պուգաչովան... Վերջինս բեմ է դուրս եկել մինի կիսաշրջազգեստով: Комсомольская правда-ի թղթակցի հետ զրույցում Պուգաչովան անկեղծացել է և նշել, որ նա ելույթ է ունենում միայն խիստ անհրաժեշտության դեպքում: -Այս պահին ֆինանսապես վատ դրության մեջ եմ և որոշեցի, ինչու ոչ, մասնակցել արարողությանը, հատկապես եթե մարդիկ ինձ դուր են գալիս,- նշել է տարիներ առաջ բեմը լքած պրիմադոննան: Աղբյուրի փոխանցմամբ՝ հյուրերի շարքում են եղել նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր