211652_close_icon
views-count2952 դիտում article-date 12:31 15-09-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել

Նյու Յորքի և Լոնդոնի առևտրի էլեկտրոնային բորսաներում շարունակվում է նավթի գների անկումը, ինչը վկայում են առևտրի տվյալները։ Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.31 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 55.30 ԱՄՆ դոլար։ Նույն ժամանակահատվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,28 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49,75 ԱՄՆ դոլար։

Նմանատիպ նյութեր