211652_close_icon
views-count5817 դիտում article-date 16:44 14-09-2017

Վերտոնգենը կոտրել է Գյոտցեի ատամները «Տոտենհեմ»-«Բորուսիա» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն տուժել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում՝ «Տոտենհեմի» հետ խաղի ժամանակ (1:3): Գերմանացի ֆուտբոլիստը տուժել է լոնդոնցիների պաշտպան Յան Վերտոնգենի հետ գնդակի համար պայքարում: Գյոտցեն դեմքին հարված է ստացել, որի արդյունքում կոտրվել են ատամներն ու դեմքը ուռել: «Գյոտցեն ատամների հետ կապված խնդիրներ ունի: Նա պետք է բժշկի մոտ գնա: Այդ ամենն այնքան էլ լավ չի դիտվում: Մարիոյի ատամներն այժմ այնքան էլ ճիշտ դիրքում չեն: Նրա համար խոսելը ցավոտ է», ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Պետեր Բոսը: Խաղի մրցավար Ջանլուկա Ռոկին միջադեպի համար կարմիր քարտ էր ցույց տվել Վերտոնգենին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր