211652_close_icon
views-count4165 դիտում article-date 15:56 14-09-2017

Խոսեպ Գվարդիոլա. Դե Բրյույնեն իմ տեսած լավագույն խաղացողներից մեկն է

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից (4:0) հետո «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեի խաղը: «Իհարկե, սա իդեալական մեկնարկ էր: Կարևոր էր լավ խաղ ցուցադրել: Դե Բրյույնեն լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, որին տեսել եմ իմկյանքում: Դա վերաբերում է նրա բոլոր ունակություններին: Կևինը ամենաթոփ մակարդակի խաղացող է: Շատ հպարտ ենք, որ նա մեր թիմում է», ասել է կատալոնացին: Դե Բրյույնեն մասնակցեց ամբողջ հանդիպման ու գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Նմանատիպ նյութեր