211652_close_icon
views-count3448 դիտում article-date 13:43 14-09-2017

Հյուսիսային երկրների փորձն ուսումնասիրում եք, որ շինարարության տեմպը չգցենք. վարչապետ

Կառավարության նիստում այսօր վարչապետ Կարեն Կարապետյաննանդրադարձավ ըստ եղանակային պայմանների շինարարական աշխատանքների կազմակերպմանը: Նա նշեց, որ ՏԻՄ-երը, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը, ձմեռային պայմաններում հաճախ զրկվում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ չի տրամադրվում համապատասխան թույլտվություն: «Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարում եմ 40-օրյա ժամկետում մշակել ու հաստատել շինարարական աշխատանքները ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ»,-ասաց նա: Վարչապետը նաև ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարեց ուսումնասիրել ու ըստ անհրաժեշտության ներկայացնել իրավական ակտի նախագիծ` շինարարական աշխատանքների կատարման ժամանակ ՏԻՄ-երի կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով մերժման դեպքերը բացառելու նպատակով: «Մենք հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են՝ ձմեռը թույլտվություն չեն տրամադրում, գործը կուտակվում է ու, ընդհանրապես, մենք ունենք ստերեոտիպ, որ ձմռանը շինարարական աշխատանք անել չի կարելի։ Հյուսիսային երկրներն ինչպե՞ս են անում, այդ փորձը ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր