211652_close_icon
views-count2349 դիտում article-date 15:37 14-10-2022

Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը լքել է տարածաշրջանը, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք․ Ալեն Սիմոնյան․ NEWS.am

Մենք դեմ չենք ՀԱՊԿ դիտորդների տեղակայմանը. Կան նաեւ տարբեր խոսակցություններ, թե ինչ ֆորմատներ է առաջարկում Ռուսաստանը. մենք բոլոր այդ ֆորմատներին մեր համաձայնությունը տվել ենք: Ադրբեջանն է, որ օրինակ, մինչ օրս ռուս խաղաղապահների մանդատը մինչ օրս չի ստորագրել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Գրում է NEWS.am-ը։

«Ասվում է, որ ես այնտեղ ՀԱՊԿ-ին քննադատել եմ: Այո, մենք ՀԱՊԿ-ից սպասում ենք ավելի կտրուկ գործողություններ: Մենք մտավախություն ունենք, որ ՀԱՊԿ-ը կարող է լքել տարածաշրջանը: Արդյոք իմ մտավախությունը ճիշտ է, թե ոչ: Սա է հարցադրումը: Երբ այստեղ ասում են՝ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլն, հասկանանք, իսկ կարո՞ղ է ՀԱՊԿ-ն է դուրս եկել տարածաշրջանից, մեզ չեն ասում, որ տրամադրություններս չգցենք»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով նրան, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ՀՀ-ն որպես ՀԱՊԿ նախագահող երկիր կարող է խորհուրդ հրավիրել, ինչը ավելի արդյունավետ կլինի իր սահմաններին ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ընդամենը մեկ օր հետո դիմել ենք եւ մինչ օրս որեւէ ռեալ արձագանք չկա: Գործընթացները շարունակվում են, մեր տարածք մտնում են, մեզ վրա կրակում են, մեր տղաները մահանում են։ բա ո՞ւր է մեր պատասխանը հայ-ռուսական պայմանագրի համապատասխան: Ենթադրենք նրա ասածը ինչ-որ տեղ իրականության մեջ տեղ ունի, այդ դեպքում ո՞ւր է մեր պատասխանը՝ հայ-ռուսական պայմանագրին համապատասխան, դա էլ հո նախագահության հետ կապված խնդիր չէ։ Մենք նաև հայ-ռուսական փոխօգնության պայմանագրով ենք դիմել մեր ռուսաստանցի գործընկերներին, բա դրա հետ կապված ինչո՞ւ է լռություն»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր