211652_close_icon
views-count3051 դիտում article-date 20:42 13-09-2017

Իսպանիայի թագավորը Կատալոնիայի իշխանություններին Սահմանադրությունն ու օրենքները հարգելու կոչ է արել

Կատալոնիայի իշխանությունների՝ հոկտեմբերի 1-ին «անկախության հանրաքվե» անցկացնելու պլանների հետ կապված Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդը կոչ է արել հարգել երկրի Սահմանադրությունը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` պետության ղեկավարն ասել է, որ Սահմանադրությունը «գերակշռող կլինի ժողովրդավարական երկրում գոյակցության պառակտման բոլոր փորձերի նկատմամբ»: Ֆելիպե Վեցերորդի խոսքով՝ դեմոկրատական գոյակցությունը, որն «այնքան շատ զոհերի» պատճառ է դարձել, կարելի է պահպանել, «եթե օրենքները կատարեն քաղաքացիներն ու ինստիտուտները, եթե պետական մարմինները պահպանեն ու պաշտպանեն քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»:

Նմանատիպ նյութեր