211652_close_icon
views-count256802 դիտում article-date 10:00 12-09-2017

Սպանություններ Էջմիածնում. կրակել են Toyota Land Cruiser-ի վրա, կա 2 զոհ, դեպքի վայրում հայտնաբերվել է մեծ թվով պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի թիվ 68 տան մոտ անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված հրազենից կրակոցներ են արձակել Toyota Land Cruiser մակնիշի A 001 OX 93 ռուսական համարանիշներով ավտոմեքենայի ուղղությամբ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում Արմավիրի մարզի Արևշատ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը հրազենային բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել են։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գևորգ Հակոբյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Թեմուր Ջնդոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև Արմավիրի մարզի դատախազը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 23 հատ 7.62 մմ տրամաչափի և 12 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ։ Իսկ Toyota Land Cruiser-ի մեջ հայտնաբերվել է «Սայգա-ՄԿ» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակ, որոնց մեջ եղել են փամփուշտներ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական գլխավոր վարչության փորձառու քննիչներ՝ վարչության պետի տեղակալներ Սամվել Տոնոյանի և Վաղինակ Ջանազյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին էլ զննություն են կատարում ամբողջովին «սետկա դարձած» Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայի։ Ավտոմեքենայի դիմապակուն և կողային հատվածում կան բազմաթիվ կրակոցի հետքեր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր