211652_close_icon
views-count40992 դիտում article-date 12:11 11-09-2017

Լոռու մարզում թալանել են Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի արտիստ, պրոֆեսորին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք Փամբակ գյուղի 2-րդ փողոցի 7-րդ նրբանցքում գտնվող Վանաձոր քաղաքի Սուխումիի փողոցի բնակիչ՝ 79-ամյա Հակոբ Ազիզյանին պատկանող ավտոտնակից և կիսակառույց շինությունից հափշտակել են ավտոմեքենայի անվադողեր, գազի բալոն և ավտոմեքենայի համար նախատեսված գործիքներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործները ավտոտնակի դուռը բացել են տեխնիկական միջոցների գործադրմամբ և տարել են Chevrolet Blazer ավտոմեքենայի գազաբալոնը՝ իր սարքավորումներով, էլեկտրական հատիչ, էլեկտրական սղոց, գայլիկոն, ձևավորող սղոց (լոբզիգ) և այլ իրեր։ Ընդհանուր առմամբ՝ Հ. Ազիզյանին պատճառվել է 400 հազար դրամի նյութական վնաս։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ազիզյանն աշխատում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ով ժողովրդական արտիստ է և պրոֆեսոր։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր