Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները Ստեփանավանում 3 սեանսով ներկայացրին Ե. Շվարցի «Ձյունե թագուհի»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերախումբը հյուրախաղով մեկնել էր Ստեփանավան։
Ստեփանավանի Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատում աբելյանցիները հանդիսատեսին ներկայացրին Ե. Շվարցի «Ձյունե թագուհի» ներկայացումը, որը սիրվեց թե՛ Վանաձորի, և թե՛ Ստեփանավանի հանդիսատեսի կողմից։
Ներկայացումը 3 սոանսով ցուցադրվեց, բայց դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: