211652_close_icon
views-count5837 դիտում article-date 18:38 07-09-2017

Շիրակի մարզում կներդրվի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ենթահամակարգ

Կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) հայեցակարգին: Ըստ այդմ, առաջարկվում է մարզում ներդնել ԿԿԹԿ եվրոպական չափանիշները բավարարող ծախսարդյունավետ, բնապահպանական և սանիտարահիգենիկ առումով պատշաճ ենթահամակարգ, որի ծառայություններում ներգրավված կլինի մարզի ողջ բնակչությունը: ԿԿԹԿ ենթահամակարգի կայացման արդյունքում` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասական ներգործությունը կնվազեցվի և կչեզոքացվի, կապահովվի հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների իրականացումը կկրի պարտադիր և պարբերական բնույթ, համապատասխան պահանջարկի դեպքում կիրականացվի օգտահանման ենթակա թափոնների տեսակավորում և այլն:

Նմանատիպ նյութեր