211652_close_icon
views-count6025 դիտում article-date 18:14 07-09-2017

ԱՆ ենթակայության 2 կառույցների օպտիմալացմամբ կտնտեսվի մոտ 30 մլն դրամ

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել, որով Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով կվերակազմակերպվեն: Հիմնավորման համաձայն՝ վերոնշյալ կառույցների գործունեության առարկան և նպատակը գլխավորապես համընկնում են: Արդյունքում ակնկալվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործում և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացում. կտնտեսվի մոտ 30 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր