211652_close_icon
views-count10979 դիտում article-date 14:06 07-09-2017

ՌԴ Կենտրոնական բանկը մեղադրել է Ադրբեջանին, Մեքսիկային, Օմանին ու Ղազախստանին նավթի գներն ապակայունացնելու մեջ

Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեղադրել է Ադրբեջանի ղեկավարությանը նավթի գներն աապակայունացնելու մեջ, գրում է NG-ն։ Սեպտեմբերյան հաշվետվության մեջ ասվում է, որ նավթային մասնագետները չեն կարողանում կայունացնել համաշխարհային շուկայում գները ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում նավթի արդյունահանման ծավալների աճի պատճառով։ Ըստ նրանց՝ նշված երկրները խախտում են OPEC-ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ կնքված համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ OPEC-ի անդամ և ոչ անդամ պետությունների միջև համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի՝ նավթի արդյունահանման ծավալները պետք է կրճատվեն /OPЕC-ի անդամ երկրները՝ օրական 1.2 մլն բարելով, իսկ ոչ անդամ երկրները՝ 558 հազար բարելով/։ Սակայն Ադրբեջանը, Ղազախստանը, Օմանը և Մեքսիկան շրջանցում են այն։ Համաձայնագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2018 թվականի մարտի վերջը։

Նմանատիպ նյութեր