211652_close_icon
views-count27182 դիտում article-date 23:42 06-09-2017

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 70-ամյա վարորդի կցորդով 01-ը և 58-ամյա վարորդի Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Նոր Գեղի գյուղի բնակիչ 70-ամյա Մկրտիչ Աճեմյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 65 SU 221 համարանիշի կցորդով ավտոմեքենան և Եղվարդ քաղաքի բնակիչ 58-ամյա Համբարձում Աբրահամյանի վարած Mercedes մակնիշի 35 MG 547 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2101-ի վարորդ Մ. Աճեմյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր