211652_close_icon
views-count3984 դիտում article-date 23:10 06-09-2017

Սիրիայի արևելքում ԻՊ զինյալները հարձակվել են իրանցի լրագրողների վրա

ԻՊ զինյալները հարձակվել են Իրանի Press TV հեռուստաընկերության մի խումբ լրագրողների վրա, որոնք լուսաբանել են Դեյր Զորի մարտերը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել Դեյր Զորից 30 կմ հարավ-արևմուտք: Հարձակման արդյունքում 3 սիրիացի զինվորական է վիրավորվել: Զինյալները պայթեցրել են նաև լրագրողներին տեղափոխող ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր