Նիգերիայում զինյալները հարձակվել են գյուղի վրա
Նիգերիայի հյուսիս-արեւելքում զինյալները հարձակվել են Քաութիքարի գյուղի վրա, ինչի հետեւանքով 15 բնակիչ է մահացել: Իշխանությունների ենթադրությամբ՝ հարձակումը գործել են իսլամիստները:
Տեղեկություններ կան, որ նրանք «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման անդամներն են:
Գյուղը գտնվում է Չիբոկ քաղաքի հարեւանությամբ, որտեղ ապրիլին իսլամիստները գողացել էին 200 դպրոցականների: